Արմինֆո.Հայաստանին սպառնում է Ուկրմենիա դառնալ։ Այդ մասին նոյեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ վարչության աանդամ Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով՝ Հայաստանին սպառնում է ուկրաինացում, ինչը ենթադրում է երկրում հակառուսական ֆորպոստի ստեղծում, Ռուսաստանի դեմ նոր ճակատի բացում, իսկ դա կհանգեցնի նոր ռազմական գործողությունների՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. զոհեր և հերթական տարածքային կորուստներ: Արեւմուտքի մոտ, այդ առումով, ինչպես նշել է քաղաքական գործիչը, լավ է ստացվում նախկին ԽՍՀՄ տարածքներում հակառուսական ֆորպոստների ստեղծումը, տեղի բնակիչներին ՌԴ-ի դեմ տրամադրելը, ինչի արդյունքում այդ երկրները բախվում են բազմաթիվ մարդկային զոհերի եւ տարածքային կորուստների: "Ուկրաինայի դեպքում՝ դա Ղրիմն է, Դոնբասը, ինչը չէր լինի, եթե երկիրը չվերածվեր հակառուսական պլացդարմի", - ասել է Շարմազանովը:
Հենց պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այն հետխորհրդային պետությունները, որոնք խաղալիք են դարձել ՆԱՏՕ-ի ձեռքում, բախվում են մշուշոտ ապագայի և, առնվազն, տարածքային կորուստների։ <Հեռու գնալ պետք չէ. հարևան Վրաստանը դրա վառ օրինակն է։ Ժամանակին Արևմուտքը Սահակաշվիլիին դրդում էր այդ քայլերին, ինչի արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան, հիմա նույնն անում է Հայաստանի հետ", - նշել է Շարմազանովը։
Նա նաև նշել է երկիրը թուրքական հերթական վիլայեթի վերածելու հեռանկարը։ Այդ իրողությունը միանգամայն ակնհայտ է, նշել է քաղաքական գործիչը, մատնանշելով ազգային պետության վերստեղծման կարեւորությունը ։ Եթե պետությունն ազգային բնութագիր չունի, իմաստ էլ չկա նման պետության մեջ", - ընդգծել է ՀՀԿ ներկայացուցիչը։