Արմինֆո. Նախկին ԽՍՀՄ երկրներին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը կշարունակվեն, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Բիշքեկում ԱՊՀ ԽՎ աշնանային նստաշրջանի հարթակներում:
"Իհարկե, մեր շարքերում պառակտում մտցնելու արտաքին ուժերի փորձերը շարունակվելու են։ Բայց մինչ այժմ նրանց մոտ ոչինչ չի ստացվել։ Վստահ եմ, որ ապագայում էլ չի ստացվի", - ասել է Մատվիենկոն։
Միևնույն ժամանակ, Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խթանելու է ռուսալեզու ԶԼՄ-ները արտերկրում: "Ռուսաստանը կշարունակի աջակցել արտերկրում ռուսալեզու լրատվամիջոցներին և մեծ ուշադրություն դարձնել արտասահմանյան մեդիա տարածքում ռուսալեզու լրատվամիջոցների առաջխաղացմանը", - ասել է Մատվիենկոն: Նա նշել է, որ ԱՊՀ երկրները պատրաստակամություն են հայտնել պահպանել և զարգացնել ռուսերենը՝ որպես ազգամիջյան հաղորդակցության և ինտեգրացիոն երկխոսության լեզու: "Այլ լեզուներից փոխառությունները "կլանելու" ունակությունը, ներառյալ, իհարկե, ԱՊՀ մեր հարևանների բառապաշարը, և դրանք իր օրգանական մաս դարձնելը ռուսաց լեզվի հիանալի հատկությունն է։ Ռուսաց լեզուն թշնամանքի լեզու չէ, այլ մշակույթների փոխըմբռնման եւ երկխոսության դարերով ապացուցված միջոց", - ասել է նա