Արմինֆո. Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող FlyOne Armenia ավիաընկերության ինքնաթիռը, որը մառախուղի պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիում, վաղուց արդեն վերադարձել է Երևան ու մեկնել է հաջորդ պլանավորված թռիչքին։ Այդ մասին facebook-ի իր էջում հաղորդել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թանձր մառախուղի պատճառով եգիպտական Air Cairo ավիաընկերության ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել Երևանում: Ավելի քան 40 րոպե ինքնաթիռը ստիպված է եղել պտտվել օդանավակայանի վրա։