Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից, ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այդ մասին հաղորդում է կաառավարության մամուլի ծառայությունը:
«Խնդրում ենք հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00:
Տեսահաղորդագրության սկզբում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը:
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձևակերպված են հակիրճ, կոռեկտ և հստակ։
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո վարչապետը Facebook-ի ուղիղ եթերում պարբերաբար պատասխանում էր քաղաքացիների հարցերին, սակայն 44-օրյա պատերազմից հետո նա գրեթե չի օգտագործում նման շփման եղանակը: «Տեսահարցեր-պատասխաններ» հաղորդակցման ձևաչափը կօգտագործվի առաջին անգամ: