Վարչախպետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, առաջադրվում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար:
Ինչպես հաղորդել են Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին վարչապետի որդուն՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսային, առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Բացի Արգամ Աբրահամյանից՝ ընտրություններին առաջադրվել են նաեւ Գարեգին Համբարձումյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Նրանք երկուսն էլ անկուսակցական են եւ ինքնաառաջադրվել են: