Արմինֆո.Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը խոսել է պետության ղեկավարի կողմից իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների, "Արդար Ղազախստանի "Տնտեսական կուրսի" ուղերձի մասին:
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, դիվանագետները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա վիճակն ու արդիական հարցերը, մտքեր փոխանակել առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցի շուրջ: Կողմերը գոհունակությամբ են նշել փոխադարձ ապրանքաշրջանառության շարունակական աճը, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների գործունեության ակտիվացումը: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի "Մանթաշյանց" գործարարների խոշորագույն միության ներկայացուցչության բացումն Ալմաթիում։
Առանձնահատուկ նշվել է մշակութային-հումանիտար ոլորտում փոխգործակցության բարձր մակարդակը, որն արտահայտված է համատեղ նախագծերի իրականացմամն, գիտական, մշակութային և ստեղծագործական պատվիրակությունների փոխանակման մեջ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմամբ շահագրգռվածությունը: