Արմինֆո.ԱՄՆ-ը կասեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումն Ադրբեջանին, չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցեր, և Վաշինգտոնը Բաքվին ազդակ է հղել այն մասին, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի՝ մինչև Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցություններում առաջընթաց չլինի։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հաղորդել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ' Բրայենը:
Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ լսումների ժամանակ՝ Օ 'Բրայենն ասել է. "Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ մենք առաջընթաց չենք տեսել խաղաղության ուղղությամբ: Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի մի շարք այցեր, դատապարտել ենք (Բաքվի) գործողությունները, եւ մենք չենք ակնկալում (օգնության հետագա հատկացման) պայմաններից հրաժարվելու մասին ծանուցում ներկայացնել այնքան ժամանակ, քանի դեռ չենք տեսել իրավիճակի իրական բարելավում", - հայտարարել է դիվանագետը։
"Մենք բազմիցս ահազանգել ենք այն մասին, որ Հայաստանի ներսում ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է։ Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին և այն բանի ցանկացած նշանի, որ նրանք կարող են որոշակի ծրագրեր ունենալ։ Ինչպես ես նշեցի, մենք նրանց հայտարարել ենք, որ գործերին վերադառնալու շանսեր չկան, ինչպես միշտ, քանի դեռ խաղաղության համաձայնագիրը կնքված չէ", - ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը։