Արմինֆո. Ռուսաստանը չի օգտագործել և չի օգտագործում "Զանգեզուրի միջանցք" տերմինը։ Այդ մասին նոյեմբերի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։
Նա նշել է, որ տարածաշրջանի վերաբերյալ Մոսկվան խոսում է Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղիների մասին։ Նրա ասելով, հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց էր արձանագրվել բանակցություններում, մասնավորապես, ընդհանուր ըմբռնում էր ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման վերաբերյալ: "Բայց կրկին ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը թղթի վրա վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները։ Մենք լավ գիտենք, թե ինչն է խանգարել, դա Հայաստանի ներկայիս ղեկավարության արեւմտյան բարեկամների "բարի" խորհուրդներն են", - ասել Է Զախարովան, հավելելով, որ Արեւմուտքի խորհուրդները խանգարում են Հայաստանին ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։