Արմինֆո.Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելուն: Այդս մասին լրագրողներին հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են իրավիճակը Կովկասում, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը: Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի աշխատանքին։
Առաջին անգամ չէ, որ Հայաստանի ղեկավարը հրաժարվում է մասնակցել ինտեգրացիոն միջոցառումներին. հոկտեմբերին նա բաց է թողել Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովը։
"Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերն ուղղված էր Հայաստանի վարչապետին՝ այնպես, ինչպես մյուս երկրների ղեկավարներին։ Ռուսաստանի նախագահին, օրինակ, նույնպես՝ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Նա ընդունել էց հրավերը",- նշել է Նատալյա Էյսմոնտը, հաղորդում Է ԲԵԼՏԱ-ն:
"Ելնելով իր փորձից և նման իրավիճակներում որոշ այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից ՝ նախագահը Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, չկայացնել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը", - ամփոփել է նա: