Արմինֆո. Ցանկացած պետության ցանկացած իշխանություն պետք է իր քաղաքացիներին ապահովի անձնագրերով և, անհրաաժեշտության դեպքում, նույնականացման քարտերով, բայց միայն՝ ոչ Հայաստանում։ Նոյեմբերի 14-ին խորհրդարանի ամբիոնից նման հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նշել է, որ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում բարձրացվել է երկրի քաղաքացիներին անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ժամկետների հարցը, ինչին ի պատասխան, Միգրացիայի եւ անձնագրերի ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ ժամկետները հայտնի չեն: Ավելին, նույն Արմեն Ղազարյանը, ով առավոտից երեկո հեռուստաէկրաններից չի իջնում, հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրված անձնագրերը զուտ ճամփորդական փաստաթուղթ են, և այդ պատճառով Հայաստանում նրանք չեն կարող նշանակվել տարբեր պաշտոնների:
<Բայց, օրինակ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնունդով Ղարաբաղի Մարտունի քաղաքից է, ակնհայտորեն ունի այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ով ծնունդով Հադրութից է: <30 տարի շարունակ արցախցիներն առաջնագծում, ինչպես Ջերմուկում ու Վարդենիսում պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, և ոչ ոք նրանց չի ասել, թե նրանք, ընդամենը, ճամփորդական փաստաթուղթ ունեն: Մինչ այդ մարդիկ Արցախում կատարում էին Պարտադիր կուտակային համակարգի մասհանումներ, ոչ ոք նրանց չէր ասում, թե իրենք ՀՀ քաղաքացի չեն և վաղը չեն կարողանա թոշակ ստանալ: Նույնը վերաբերում է արցախցիներին, որոնք 1000 դրամ են վճարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին", - հայտարարել է պատգամավորը։