Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսում է թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան՝ ամենօրյա ռեժիմով: Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Այժմ ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ՝ ամենօրյա հաճախականությամբ:
Հիշեցնենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am ) հիմնադրվել է 2021 թվականին։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2021թ. հոկտեմբերին ընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունն ստացել է IATA 3F երկնիշ կոդ և ICAO FIE եռանիշ կոդ:-