Արմինֆո. Հունաստանը, Կիպրոսը և Հայաստանը հատուկ գործողությունների ուժերի եռակողմ համատեղ կրթական վարժանքներ են անցկացրել, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 6-10-ը Ատտիկայում։
Ինչպես հաղորդում է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը, համատեղ վարժանքը Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև 2023թ. համատեղ գործողությունների ծրագրի մի մասն է, նպաստում է փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և նրանց օպերատիվ կարողությունների ընդլայնմանը: