Արմինֆո. ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Գազայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ վերջին զարգացումները: Այդ մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հանդիպման մեկնարկից առաջ։
"Այսօր մենք պատրաստվում ենք անցկացնել հանդիպում՝ նվիրված երեք հարցերի. իրավիճակը Գազայում, Ուկրաինայում և Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ։ Բայց դրանից հետո մենք կոնկրետ հանդիպում կունենանք Արևմտյան Բալկանների արտգործնախարարների հետ։ Եվ արտաքին գործերի խորհրդի վերջում մենք կարճ հանդիպում կունենանք Սուլթան [Ահմեդ] Ալ-Ջաբերի հետ, որը [նշանակվել է] COP28-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողով) նախագահն է, որպեսզի հետևենք, թե ինչպես է ընթանում կլիմայի այս խնդրի լուծման աշխատանքը:
Այսպիսով, Գազա, Ուկրաինա, Հայաստան / Ադրբեջան, COP28 և Արևմտյան Բալկաններ:
Երեկ մենք ողջ օրն աշխատել ենք, որպեսզի կարողանանք 27 պետությունների անունից հանդես գալ հայտարարությամբ, և ես ուրախ եմ տեղեկացնել, որ մեզ հաջողվել է 27 անդամ պետությունների համախմբել համատեղ հայտարարություն ընդունելու համար",- նշել է Բորելը։