Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պիա Կաումուն Բաքվում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում առկա իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևը վստահեցրել է, որ Հարավային Կովկասում արդեն նոր իրողություններ են ի հայտ եկել, և պարծեցել է Արցախի դեմ ագրեսիայով: Այնուհետև, ավանդույթի համաձայն, նա սկսել է Հայաստանին մեղադրել, իբր, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չկատարելու մեջ։ Թեև, գործնականում, Ադրբեջանը և միայն Ադրբեջանը չի կատարել այդ հայտարարության ոչ մի կետ՝ շարունակելով գերության մեջ պահել հայ զինվորականներին և քաղաքացիական անձանց, օկուպացնելով Արցախի ողջ տարածքը, գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքների ավելի քան 150 հազար քառ. կմ-ը և այլն:
"Ներկայում տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան։ Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը", - նշել է նա։
Այնուհետև նա խոսել է Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու մասին, բայց ոչ մի խոսք չի ասել Ադրբեջանից ավելի քան 500 հազար հայ փախստականների իրավունքների մասին։
Հանդիպմանը նշվել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարող է արդյունավետ հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության կառուցման համար: