Արմինֆո. Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որով անօրինական են հայտարարվում Իսրայելի բնակավայրերը Սիրիայի և Պաղեստինի տարածքներում, ներառյալ՝ Երուսաղեմը և Գոլանի բարձունքները:
Բանաձեւին "կողմ" է քվեարկել 145 երկիր," ձեռնպահ"՝ 18 երկիր, այդ թվում՝ Վրաստանը, "դեմ" է արտահայտվել 7 երկիր, մասնավորապես, ԱՄՆ, Իսրայել, Կանադա, Հունգարիա, Միկրոնեզիա, Մարշալյան Կղզիներ և Նաուրու:
Լրատվամիջոցներն արձանագրում են նաև, որ անցած քվեարկությունն իրավական ուժ չի ունենալու: Դա պայմանավորված է ան հանգամանքով, որ բանաձևին դեմ քվեարկած Միացյալ Նահանգները վետոյի իրավունք ունի։