Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը "հիանալի" է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունները:
Ավելի վաղ Ելիսեյան պալատում կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
"Մենք քննարկեցինք բացառիկ բարեկամական հարաբերությունների խորացման հարցը", - X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։ ՀՀ կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ ինքը և Ֆրանսիայի նախագահը քննարկել են ԵՄ հետ համագործակցությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: