Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել ԱՄՆ առաջատարությունը՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայ քրիստոնյա փախստականներին օգնություն ցուցաբերելու համար։ Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Արամ Ա-ն այդ մասին ես հայտարրաել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և պատվավոր խոսնակ Նինսի Փելոսիի հետ հանդիպման ընթացքում:
"Մենք ջերմորեն ողջունում ենք Նորին սրբության կառուցողական քննարկումները Կոնգրեսի ղեկավարների, այդ թվում ՝ խոսնակ Ջոնսոնի եւ նախկին խոսնակ Փելոսիի հետ", - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հավելելով, որ Արամ Ա-ն հայկական ձգտումների եւ միջկրոնական փոխըմբռնման գլոբալ դեսպանն է, նա արդարության հզոր ձայնն է ներկայացնում Վաշինգտոնում եւ ողջ աշխարհի մայրաքաղաքներում:
Հայ հովվապետը Կապիտոլիումի բլուրում էր գտնվում Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի հրավերով։ Կապիտոլիումում հանդիպումներից հետո Նորին սրբությունն աղոթք է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նստաշրջանում, որում նա կոչ է արել հիշել ավելի քան հարյուր հազար հայ փախստականների մասին, որոնք վերջերս ստիպված են եղել լքել իրենց դարավոր հայրենիքը՝ Լեռնային Ղարաբաղը:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ողջունելով Արամ Ա-ին Կոնգրեսում, նշել է, որ "նրա անսասան նվիրվածությունը հավատի եւ կարեկցանքի արժեքներին մարմնավորում է եռանդուն հայ համայնքի ոգին": Կոնգրեսականն ընդգծել է, որ Նորին Սրբության աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, մասնակցությունը մի քանի մշակութային և կրթական նախաձեռնությունների, ինչպես նաև միջկրոնական փոխըմբռնման խթանումը անջնջելի հետք են թողել ՝ աշխարհը դարձնելով լավագույն վայր բոլորի համար:
Արամ Ա-ն Վաշինգտոն է մեկնել այս շաբաթվա սկզբին, որը նրա առաջին կանգառն էր Արևելյան թեմում: