Մայիսի 16-ին Հայաստանում կանցկացվի ՙԹանգարանային գիշեր՚ ակցիան: Ինչպես կառավարության նիստում հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, այդ օրն այցելուների առջև իր դռները կբացի երկրի 110 թանգարան:
Այցիայի շրջանակներում թանգարաններում ավանդաբար կանցկացվեն տարբեր միջոցառումներ`համերգներ, թատերական ներկայացումներ, ժամանակավոր ցուցադրություններ և այլն: ՙԹանգարանային գիշերն՚ անցկացվում է երեկոյից մինչև կեսգիշեր: Այդ ժամանակահատվածում բոլոր թանգարանների մուտքն անվճար կլինի:
Արտասովոր ակցիան ամեն տարի մեծաթիվ այցելուներ է գրավում. եթե 2011 թ.`այդ օրը, թանգարաններ է այցելել 107 հազար մարդ, ապա արդեն մեկ տարի անց`135 հազար, իսկ 2013 թ.`ավելի քան 169 հազար: