Արմինֆո. Ադրբեջանական վանդալները շարունակում են ոչնչացնել օկուպացված Արցախում գտնվող հայկական պատմամշակութային և կրոնական օբյեկտները։
Այս անգամ բարբարոսների զոհն է դարձել գրավյալ Ստեփանակերտում գտնվող Ստեփան Շահումյանի հուշարձանը: Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվում են Շահումյանի քանդված հուշարձանի կադրերը, ում անունով կոչվել է քաղաքը: Մինչդեռ, միջազգային հանրությունը մատների արանքով է նայում Ադրբեջանի այս բարբարոսական գործողություններին։ Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ - ի 42-րդ գլխավոր կոնֆերանսի փոխնախագահ: