Արմինֆո."Պինակա" համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հետո Հայաստանը Հնդկաստանից ձեռք կբերի ԱԹՍ - ների հայտնաբերման, պաշտպանության և ճնշման համակարգեր՝ Ադրբեջանի կամիկաձե անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար:
"Այն բանից հետո, երբ Հայաստանը Հնդկաստանից ներմուծեց արձակման կայանքներ և հրթիռներ, այժմ իր հարավասիական գործընկերոջից գնում է թռչող սարքերին հակազդման համակարգեր: Դա տեղի է ունենում այն պահին, երբ ճգնաժամից տուժած երկիրը շատ կցանկանար որդեգրել Հնդկաստանի փորձը՝ իր հնացած ռազմական տեխնիկայի արդիականացման ոլորտում", - գրում է eurasiantimes-ը։
Նշվում է, որ չնայած կովկասյան պետությունների միջև հաստատվել է թեկուզ փխրուն, բայց խաղաղություն, Նյու Դելիում ուսումնասիրում են Հայաստան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարման հնարավորությունը:
Իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրների խոսքով՝ Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանում մշակված Zen Anti-Drone System (ZADS) համակարգի մատակարարման վերաբերյալ: Հնդկական ռազմաօդային ուժերը (IAF) 2021 թվականին այդ համակարգը ներառել են իրենց զինանոցում: Անանուն աղբյուրները նաեւ հաղորդել են, որ Հայաստանը Zen Technologies-ի հետ կնքել է 41,5 միլիոն դոլարի պայմանագիր՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերի մատակարարման վերաբերյալ, որը ներառում է ինչպես ուսումնական ծրագրեր, այնպես էլ ZADS համակարգ:
Հիշեցվում է, որ Ադրբեջանն Արցախի դեմ ագրեսիայում ակտիվորեն կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, և պատերազմի ելքի հարցում վճռորոշ դեր են խաղացել թուրքական Bayrakter TB-2 ԱԹՍ-ները:
2023 թվականի հոկտեմբերի 28-ին Zen Technologies Limited ընկերության տնօրենների խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանում ընկերության մասնաճյուղ բացելու մասին։ Նպատակը այս երկրի առևտրային ռեսուրսների առավելագույն զարգացումն է, ներառյալ վաճառքը, տեխնիկական աջակցությունը և սպասարկումը:
Հնդիկ ռազմական փորձագետները կարծում են, որ Հայաստանի ընտրությունը կանգ է առել Pinaka ՀԿՌՀ- ի վրա նաեւ այն պատճաառով, որ իր մարտաական բնութագրերով այն չի զիջում ամերիկյան HIMAR համալիրին: Համալիրի հիմնական առավելությունը բարձր շարժունակությունն է ։ Սա հատկապես կարևոր է Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառման ֆոնին։
Թեեւ Նյու Դելին պաշտոնապես չի հաստատել Հայաստան "Ակաշ" ԶՀՀ մատակարարելու փաստը, Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը հայտարարել է բարեկամ երկրից արտահանման պատվերներ ստանալու մասին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ