


Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված "Ազգային պարեր" թեմայով հայ-բելառուսական նամականիշի համատեղ թողարկման նախաձեռնության շրջանակներում շրջանառության մեջ է դրվել երկու թեմատիկ նամականիշ:
Ինչպես հաղորդում է Բելառուսում Հայաստանի դեսպանությունը, փոստային նամականիշերից յուրաքանչյուրն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերից մեկի վրա պատկերված է «Բերդ» հայկական ազգային պարը, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է «Լյավոնիխա» բելառուսական ազգային պարը:
«Նամականիշերի վրա նաև պատկերված են «Բերդ», «Հայկական ազգային պար», «Լյավոնիխա» և «Բելառուսական ազգային պար» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նկարը՝ Վահագն Մկրտչյանի («Բերդ» պար), Տատյանա Դոլսկայայի («Լյավոնիխա» պար); դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի («Բերդ» պար) , Մարինա Վիտկովսկայայի («Լյավոնիխա» պար)», - ասվում է հաղորդագրությունում:



