


Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը£
Ա նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙՇարունակվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անշրջելի գործընթացը£ Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը£
Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը£ Այս բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը և իր կարևոր ներդրումը բերեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործին՚:
Նշենք, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը երեկ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Նախագիծը ներկայացրել է ՙՔրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը՚: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 24 երկիր, ԱՄՆ 50 նահանգից 45-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհրդարանը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


