


Արմինֆո.Կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Կամք" նախաձեռնության անդամ Վահագն Չալալյանը:
"Մինչև ուրախացանք մի քանի քաղկալանավորների ազատ արձակմամբ, ռեժիմը նորերին է կալանավորում… Թե բա ժողովրդավարության բաստիոն։ Ախոյան ջան պինդ մնա", - գրել է Չախալյանը։
Նշենք, որ, առկա տեղեկությունների համաձայն, Ախոյանը կալանավորվել է այն բանի համար, որ, իբր, սոցիալական ցանցում բռնության կոչ պարունակող գրառում է կատարել:



