Արմինֆո. Թուրքական ազգայնամոլությունը չնկատելը և այն չչեզոքացնելը հանցագործություն է և հետագա սպառնալիքների երաշխիք: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն համգամանքին, որ ադրբեջանական սոցցանցերում տարածվում է լուսանկար, որում երևում են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակը, այնտեղ մի քանի օրից անցկացվելիք «ռազմական շքերթի» մասնակիցները և ադրբեջանցի զինվորի ձեռքը, որը ցույց է տալիս պանթյուրքիստական ազգայնամոլական «գորշ գայլերի» նշանը։
«Թուրքական ազգայնամոլությունը չնկատելը և այն չչեզոքացնելը հանցագործություն է և հետագա սպառնալիքների երաշխիք», - նշել է նա։
Նշենք, որ Արցախի դեմ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիան, որին նախորդել էր 10-ամսյա շրջափակումը, հանգեցրեց նրա լիակատար հայաթափման։ Արցախի էթնիկ զտումը տեղի է ունեցավ միջազգային հանրության թողտվության ֆոնին։