Արմինֆո. Այսօր ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը կժամանի Հայաստան։ Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության մամուլի ծառայությունը, նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն:
«Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին: Տարածաշրջանում վստահության ձևավորումը և հաշտության հաստատումը շատ կարևոր է: Գլխավոր նպատակը բանակցային, համապարփակ խաղաղ լուծումն է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ իրենց ազգային սահմաններում: Մենք աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։
Հավելենք, որ Երևանից Բերբոքը մեկնելու է Բաքու: