Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը եւ Բորիանա Աբերգը կժամանեն Երեւան՝ ճանաչողական այցով:
Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, այցի շրջանակում նոյեմբերի 6-8-ը նրանք մի շարք հանդիպումներ կանցկացնեն: Մասնավորապես, Երևանում նրանք կհանդիպեն վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են նաեւ բանակցություններ Սահմանադրական դատարանի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ այլ գերատեսչությունների ղեկավարների հետ:
Համազեկուցողները կայցելեն նաև Երասխ, որտեղ հանդիպումներ կունենան տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ: