


Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կհանգեցնի սոցիալական խռովության: Մայիսի 6-ին մամուլի ասուլիսում այդպիիս կարծիք է հայտնել ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը:
«Նման բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում սակագների բարձրացումը կարող է հանգեցնել խռովության», - նշել է նա: Մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ այդ բարձացումը կարող է ունենալ բավականին լուրջ պատճառներ, որոնց թվում նա ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների փոխադարձ կապը, որի նկատմամբ մի շարք երկրներ պատժամիջոցներ են կիրառում: «Այդ ոլորտը պահանջում է մասնագիտական ուսումնասիրություններ», - հայտարարել է նա:
Բաբայանը նաև մեկնաբանել է Հայաստանից մեկնած աշխատանքային միգրանտների հարկման վերաբերյալ այսօր ընդունված օրենքը: Նրա ասելով, եթե այդ օրենքը նպաստելու է Հայաստանի տնտեսական աճին, ապա ԲՀԿ միանշանակ ողջունում է այն:
Սպասվում է, որ էլեկտրաէներգիայի սակագները կբարձրացվեն հուլիսի 1-ից: Ըստ նախնական տվյալների, նոր ցերեկային սակագինը կկազմի 1 կՎտ/ժ դիմաց 48 դրամ` գործող 41,85 դրամ փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 38 դրամ գործող 31,85 դրամի դիմաց:



