Արմինֆո. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ինքը՝ Բագրատյանը։
«Սիրելի ֆեյսբուքյան հանրություն, մամուլի ներկայացուցիչներ։ Տեղ՚եկացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել։ Այդ գործով առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին ժամը 16։00, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան 20 հասցեում, 5-րդ դահլիճ, դատավոր Մանվել Շահվերդյան։ Մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, կներեք որ չեմ պատասխանում ձեր զանգերին։ Ում որ հետաքրքիր է համեցեք դատական նիստի», - գրել է նախկին վարչապետը։