


Մայիսի 6-ին` ժամը 04.59-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Թառաթումբ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակ է ներխուժել արջը և վնասել մեղվի փեթակներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ արջը մտել է Լ. Ե.-ին պատկանող տան բակ, վնասել 1 մեղվի ընտանիք. բնակիչների բարձրացրած աղմուկից հեռացել է հարակից անտառ:



