


Արմինֆո.Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել "Մատենադարան" հին ձեռագրերի ինստիտուտի փոխտնօրեն Վահե Թորոսյանի հետ:
Ինչպես հաղորդում է Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ մշակութային-հումանիտար և գիտա-ակադեմիական համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Մտքեր են փոխանակվել Մատենադարանում գտնվող հին կիպչակալեզու հայատառ գրավոր հուշարձանների ուսումնասիրության ոլորտում համատեղ գիտական աշխատանքների կազմակերպման, կիպչակալեզու ձեռագրերի ժողովածուի հրատարակման նախագծի իրականացման շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական գիտաժողովներ անցկացնելու վերաբերյալ:



