Արմինֆո. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում համաձայնեցվել է երեք հիմնական սկզբունք։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ։
Նրա ասելով, եթե կողմերը հավատարիմ մնան այդ երեք սկզբունքներին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի: Մասնավորապես, ինչպես ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը, առաջին սկզբունքը վերաբերում է երկու պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը։ Ադրբեջանը Հայաստանի տարածքը ճանաչում է 29,8 հազար քառակուսի կիլոմետր ,աակերեսով, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով: Փաշինյանն ընդգծել է, որ այդ թվերի ճշգրտությունը հաճախ քննադատության թեմա է դառնում: Նրանց նկատմամբ ավանդական անվստահությունն այստեղ էլ է գործում։ Սակայն, ինչպես նշել է վարչապետը, պետությունների ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակով, որի հիմնական գաղափարը պետք է դառնա կողմերի ազդեցության տակ չգտնվող աղբյուրը: Որպես այդ աղբյուր հանդես է գալիս 1977 թվականի խորհրդային հանրագիտարանը, որի տվյալների հիման վրա նախատեսվում է իրականացնել սահմանների սահմանազատում և սահմանագծում։
Երկրորդ սկզբունքը, կառավարության ղեկավարի ասելով, վերաբերում է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանի սահմանազատման անցկացմանը։ "Այսինքն, կողմերը ելնում են ան բանից, որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններն արդեն երկրների պետական սահմաններ են, հետեւաբար, անհրաժեշտ է ճանաչել դրանց անխախտելիությունը", - ասել է վարչապետը, հավելելով, որ այդ հարցում կարևոր է քարտեզների առկայությունը, որոնք արտացոլում են այն ժամանակվա իրականությունը, և այդպիսի քարտեզներ կան:
Երրորդ սկզբունքը, ինչպես նշել է Փաշինյանը, հավասարության և փոխադարձության հիման վրա տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, որոնք պետք է գործեն այն երկրների իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են:
Վարչապետն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Այդ պայմանավորվածություններին համապատասխան, նախատեսվում է բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ "Զգալի աշխատանք է կատարվել սահմանային ենթակառուցվածքների մասով։ Մենք իրականացրել ենք "Մարգարա" հսկիչ անցակետի վերազինում եւ արդեն պատրաստ ենք գործընթացներին։ Հուսանք, որ այդ պայմանավորվածությունները կիրագործվեն",-հավելել է ՀՀ վարչապետը։