


ՀՀ-ում Հունաստանի դեսպանատունը և VFS Global-ը մայիսի 4-ին Հայաստանում վիզաների ստացման հայտերի ընդունման կենտրոն են բացել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հունաստանի դեսպանության մամուլի ծառայությունից:
Հաշվի առնելով տարածաշրջանում Հունաստան ճամփորդողների պահանջի ավելացումը՝ այս նոր նախաձեռնությունը նպատակ է հետապնդում վիզայի դիմորդներին առաջարկելու նոր ծառայություններ, հարմարություններ և օժանդակություններ և խթանելու Հունաստանի և Հայաստանի միջև տուրիզմի, առևտրի և ներդրումների զարգացումը:
VFS Global-ը կգործարկի Վիզաների դիմումների կենտրոնը Հունաստանի վիզաների համար, որը տեղակայված է հետևյալ հասցեով՝ Նալբանդյան 48/1, Սախարով Բիզնես Կենտրոնի 2-րդ հարկ, Երևան 0010, Հայաստան: Կենտրոնը կաշխատի երկուշաբթիից մինչև ուրբթ օրը ներառյալ` ժամը 9:00-16:00: Կենտրոնի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.vfsglobal.com/Greece/Armenia կայքում:
«Մեզ պատիվ է ընձեռվել լինելու Հայաստանում Հունաստանի Դեսպանատան վստահված գործընկերը, որպեսզի Հայաստանում դյուրացվի ճամփորդողների վիզաների դիմումների գործընթացը: Մենք նպատակ ունենք մատուցելու մասնագիտական և հարմարավետ ծառայություններ այն բոլոր դիմորդներին, ովքեր շրջանում դիմում են Հունաստանի վիզայի համար: VFS Global –ը մեծ պատիվ ունի համագործակցելու Հայաստանում Հունաստանի դեսպանատան հետ: Հունաստանի Կառավարության հետ համագործացության ընդլայնումը վստահություն է ներշնչում մեր կարողություններին հավատալու վրա, և մենք վստահ ենք, VFS Global-ի հետ համագործակցությունը երկար ճանապարհ է ունենալու», - ասել է տարածաշրջանում
RCIS, VFS Global Փրաբուդդհա Սենը:
Նշենք, որ VFS Global-ը պատասխանատվություն է կրում միայն հայտերի ընդունման և անձնագրերի և փաստաթղթերի հանձնման համար:


