Արմինֆո.Հայաստան, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը,որն ունի ,անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։ Պատմությունը կրկնվում է։ Ինչպես եւ 100 տարի առաջ,այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում երկու բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։ Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։ Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը,օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։
Նույնը կրկնվում է այսօր։ Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։ Դրանից օգտվեցին թուրքերը,որոնք Փաշինյանին պարտադրում են իրենց կամքը։ Իսկ վերջինս դա հոժարակամ իրականացնում է՝ Հայաստանը դարձնելով թուրք-նատօական ֆորպոստ։
Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։ Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում,կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։ Պատրանք է ,թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։ Կարծում եմ ,ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։ Հայաստանը պետք է գնա ոչ թե դեպի Թուրքիա ու ՆԱՏՕ,այլ զարգացնի հարաբերություններն իր բնական դաշնակիցներ ՌԴ-ի եւ Իրանի հետ», - ընդգծել է ՀՀԿ ներկայացուցիչը։