Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը շարունակում անդամակցել ՀԱՊԿ-ին ՝ չնայած կազմակերպության անգործությունից դժգոհությանը:
<Հենց նույն պատճառով մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը>, - եզրափակել է նա։