

Արմինֆո.Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հոկտեմբերի վերջին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանա: Այդ մասին հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երեւանում խորհրդաժողովին։ Որպես պատճառ Կլաարը նշել է ժամանակի սղությունը։
"Մեր նպատակն է, որպեսզի Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տները։ Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին Ալիևը չի մասնակցել, այժմ փորձում ենք Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Չնայած գործընթացի դանդաղությանը՝ մենք հավատում ենք, որ արդյունքը կլինի փաստաթղթի ստորագրում", - նշել է Կլաարը, ում խոսքը մեջբերում է "Ազատություն" ռադիոկայանը։
Անդրադառնալով "3+3" տարածաշրջանային հարթակի գործունեությանը, որի շրջանակներում երկու օր առաջ Թեհրանում կայացել է արտգործնախարարների հանդիպում, Կլաարը հայտարարել է, որ թեեւ այն խնդրի լուծում չէ, բայց կարող է օգտակար լինել, "այն հակասություններ չի պարունակում":
Հոկտեմբերի սկզբին Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր հոկտեմբերի վերջին Բրյուսելում իր միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Այդ մասին նա հայտարարել էր այն բանից հետո, երբ վերջին պահին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մեկնել Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման։ Սակայն դա չէր խանգարել ՀՀ վարչապետին միակողմանիորեն ստորագրել ԱՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին փաստաթուղթը։



