Երեկ երեկոյան ձերբակալվել և էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է, գրում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը:
ՙ73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը ՙՀԺ՚ թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։ ՙՀորինված վարկած է, որտեղ որևէ հիմք և իրական փաստ չկա՚,– թղթակցին ասել է տիկին Ենոքյանի փաստաբանը։ Հարցին՝ իսկ կա՞ որևէ հիմնավորում կամ վարկած, թե ինչու պետք է Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստեր Յուվեցի Կարոյի սպանությունը, փաստաբանը պատասխանել է. ՙՈ՜չ՚։ Ուշ երեկոյան ՁՊՎ-ամ Ենոքյանին է այցելել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով մեզ հայտնեց. որ Ենոքյանը շատ բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ։ Զոհրաբյանը չի կարծում, որ Ենոքյանին ձերբակալելը ճիշտ որոշում է և անպայման դիմելու են նրան ազատ արձակելու պահանջով։ Հատուկ քննչական ծառայությունից, որտեղ քննվում է սույն քրեական գործը, մինչև ուշ գիշեր որևէ պարզաբանում այդպես էլ չտվեցին՚,– գրում է թերթը։