Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Թեհրանում բանակցել են "3+3" հարթակի շրջանակում: Այդ մասին սկզբում հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի ուշ հայկական ԶԼՄ-ներին հաստատել է նաև Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Գերատեսչության ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոչ պաշտոնական շփումը նման հարթակների համար սովորական երևույթ է:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացել է "3+3" տարածաշրջանային հարթակի նիստը ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Նիստի արդյունքում կողմերը պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել Թուրքիայում՝ 2024 թվականի առաջին կիսամյակում։