Արմինֆո.Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ հաղորդագրության համաձայն, այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունում:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», - ընդգծվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ "Իզմիրլյան" բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը 2021 թվականի հունիսին մանդատը ստանալու պահին գտնվում էր կալանքի տակ, քանի որ մեղադրվում էր ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշում գործադրելու համար: Նա կալանքից ազատ է արձակվել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո։ ՍԴ որոշման համաձայն, ազատազրկված անձը պատգամավորական կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող մնալ կալանքի տակ։