Արմինֆո.Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
«Ակբան շարունակում է զարգացնել մասնաճյուղային ցանցը, որպեսզի ավելի մոտ գտնվի հաճախորդներին ու գործընկերներին։ «Սեբաստիա» մասնաճյուղի բացմամբ Երևանում մենք արդեն ունենք 21 մասնաճյուղ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում մեր մասնաճյուղերի քանակը դարձավ 65։ Մասնաճյուղային այս լայն ցանցը հնարավորություն է ընձեռում հասանելի լինել ամբողջ երկրում և նպաստել տնտեսության զարգացմանը։ Հենց այս նպատակով էլ պետք է շարունակենք աշխատել՝ միմիայն առաջ գնալու տրամաբանությամբ։ Նորաբաց «Սեբաստիա» մասնաճյուղում մեր բոլոր հաճախորդներն ու գործընկերները կօգտվեն Ակբայի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթից»,- նշել է Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բացման կապակցությամբ «Սեբաստիա» մասնաճյուղում մինչև ս.թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.
Ֆիզիկական անձ հաճախորդների համար՝
Մանրամասն՝ բանկի կայքէջում:
Իրավաբանական անձ հաճախորդների համար`
Մանրամասն՝ բանկի կայքէջում:
Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):
Ակբա բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը կգործի «Սեբաստիայի փողոց 80, թիվ 50 շինություն» հասցեում։