Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրամանով Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Իսրայելյանը կադրային դիվանագետ է։ Մինչև 2023 թվականի հունվարը զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալի, պետի պաշտոնակատարի պաշտոնը: Նա նաև զբաղեցրել է փոխդեսպանի պաշտոնը ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունում, ղեկավարել է ՀՀ ԱԳՆ-ում ՆԱՏՕ-ի բաժինը:
Նրա կենսագրությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://la.mfa.am/hy/consul-general/