Արմինֆո.Նորվեգիայի կառավարությունը 32 000 000 նորվեգական կրոն (մոտ 2 769 000 եվրո) կամավոր մուծում է կատարել՝ ի աջակցություն Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ. գործողությունների ծրագրի:
Ինչպես հաղորդում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը, այդ կապակցությամբ Եվրոպայի խորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Հելգե Սալանդը հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ:
Նշենք, որ գործողությունների ծրագիրը գործարկվել է այս տարվա փետրվարի 16-ին Երևանում: