Արմինֆո.Արմավիրի մարզում արդեն 28 տարի FULL COOL սառնարանային տնտեսությունը մթերում ու արտահանում է հայկական բերքը՝ անուշահամ մրգերի համը ներկայացնելով աշխարհին։
FULL COOL-ը Հայաստանի ամենամեծ սառնարանային տնտեսություններից է, որը միաժամանակ կարող է ընդունել մինչև 10 հազար տոննա մթերք։
Սառնարանային տնտեսության 5 հարկերից յուրաքանչյուրում 5 սառնարան կա, որոնցից ամենափոքրը տեղավորում է շուրջ 500 տոննա մթերք։
Ընկերությունն ունի իր սեփական բեռնատարները։ Ամեն տարի մի քանի տասնյակ ընկերություններ և ֆերմերներ կարողանում են իրենց մթերքները պահել FULL COOL-ի սառնարաններում՝ իրենց ցանկալի ժամանակահատվածում։
Ընկերությունն արդեն մեկնարկել է նաև սեփական պահածոների արտադրությունը՝ տարատեսակ կոմպոտներ, ջեմեր, մուրաբաներ ու մարինադներ, որոնք արտահանվում են Եվրոպա։ FULL COOL-ը պահածոների ստացման համար մթերքները գնում է հենց գյուղացիներից, իսկ արտադրությունում աշխատում են տեղացիները։
FULL COOL-ի գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը վերազինել է սառնարանները և արտադրությունը համալրել նոր տեխնիկաներով՝ ամբարձիչով, շշալցման, եփման, փաթեթավորման սարքավորումներով։
Ընկերությունն արդեն հիմնել է նաև սեփական ինտենսիվ այգիները։ Շուրջ 30 հեկտար տարածքում մոտ ապագայում բերք կտան սալորի և ծիրանի հազարավոր ծառերը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։