Արմինֆո. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կրկին քննադատել է միջազգային հանրությանը՝ մարդկանց տառապանքների հանդեպ անգործության համար:
«Ինչքան զզվանք եմ զգում, երբ լսում եմ «դատապարտում ենք», «խորապես մտահոգված ենք», «կոչ ենք անում» և նմանատիպ անիմաստ հայտարարություններ։ Արտահայտություններ, որոնք քողարկում են միջազգային հանրության անգործությունը իրական մարդկանց տառապանքների նկատմամբ», - գրել է Արցախի օմբուդսմենը՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Նշենք, որ երեկ երեկոյան Եվրամիության Նախարարների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում կրկին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ագրեսիայի արդյունքում փախստական դարձած ղարաբաղցի հայերի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ