Արմինֆո. Ռազմավիրական ճանապարհով բեռնատարների երթեւեկությունը փակ է՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով: Այդ մասին ասվում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
"Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև, հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի հոկտեմբերի 18-ին, Մոսկվայի ժամանակով, ժամը 23:50 - ից արգելվել է ծանր բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ - Լարս հատվածում՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ՝ մինչև հատուկ կարգադրություն", - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ "Վերին Լարս" անցակետը միակ ցամաքային ճանապարհն է, որով Հայաստանը Վրաստանի տարածքով կապվում է Ռուսաստանի հե