Արմինֆո. Իսրայելցի պատմաբան, մշակութաբան եւ հրապարակախոս Ալեք Էփշտեյնը ադրբեջանական վարչակազմի քաղաքականությունը համեմատել Է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության վարքագծի հետ:
"Դոժդ" հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, Ալեք Էփշտեյնը նշել է, որ Իսրայելը չպետք է պայքարի կոնկրետ այս կամ այն կազմակերպության դեմ, Իսրայելը պետք է պայքարի հանուն այն բանի, որպեսզի Գազայի հատվածում ոչ մի զենք չլինի, և բոլոր անօրինական զինված կազմավորումները զինաթափվեն:
<ՀԱՄԱՍ-ին ու Իսլամական ջիհադին աջակցում է Գազայի հատվածի ճնշող մեծամասնությունը, ուստի մենք չենք կարող ոչնչացնել այդ ժողովրդական աջակցությունը: Մենք ոչ մի խաղաղություն չենք ստանա, մենք ոչ մի կարգավորում չենք ստանա, մենք պետք է մեզ համար գոնե ինչ-որ անվտանգություն ապահովենք", - նշել է գիտնական - հրապարակախոսը։ Ինչպես ընդգծել է գիտնականը, " Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ էլ խաղաղություն չկա, բայց ահա այնպիսի սարսափ, ինչպիսին եղավ Արցախում, երբ Արցախում ոչ մի հայ չի մնացել՝ էթնիկ զտման հետեւանքով. եւ Ադրբեջանի նախագահը տրորում է Արցախի դրոշը եւ նախապատրաստում Ադրբեջանի հզորացում>, չպետք է լինի: Ուստի, նշել է Էփշտեյնը, " ես չեմ ուզում, որ մեր մարդկանց սպանեն, պատանդ վերցնեն, այրեն և տրորեն մեր դրոշները։ Ես ուզում եմ, որ իմ երկիրն ապրի, եթե ոչ խաղաղ, ապա անվտանգ, որպեսզի մենք կարողանանք ազատ ժողովուրդ լինել մեր երկրում>:
Այս առումով Էփշտեյնը հանդես է եկել միջազգային հանրության ակտիվ մասնակցության օգտին։ "Միլիարդներ ստանալով՝ ՀԱՄԱՍ-ը դրանք ծախսել է մարդկանց սպանելու համար, և նրանց ողջ մեղքն այն էր, որ նրանք հրեա են", - նշել է գիտնականը: