Արմինֆո. Հաջորդ շաբաթ տեղի կունենան Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցություններ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին՝ վկայակոչելով Ֆրանսիայի Սենատում բյուջետային լսումների ժամանակ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը։
"Հաջորդ շաբաթ կապ կհաստատեմ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ՝ ամփոփելու ինչպես օպերատիվ, այնպես էլ կոնկրետ միջոցառումների արդյունքները", - ասել է նախարարը, ընդգծելով, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին: