Arminfo.info


 Կիրակի, 3 Մայիսի 2015 18:29

Սաֆարյան Աշոտ

«Ամուսնացած չեմ, բայց ունեմ 17 երեխա»

«Ամուսնացած չեմ, բայց ունեմ 17 երեխա»

Հրադադարի հաստատումից հետո Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից, Բաղանիս գյուղի ճանապարհը զարդարում էին «Դիտարկվող տեղամաս» - դեղին ցուցանակները: Հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների հետևանքով ցուցանակները ներկվեցին կարմիր գույնով, իսկ «Դիտարկվող տեղամաս» –ի փոխարեն տեղադրվեցին «Գնդակոծվող տեղամաս» մակագրությամբ ցուցանակներ: Բաղանիսին հաջորդող Ոսկեվան գյուղը, որը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանի հարևանությամբ, ավելի մոտ է...

 

30-ամյա ոսկեվանցի Արթուր Մելքոնյանն ամուսնացած չէ, բայց ծիծաղելով ասում է, որ ունի 17 երեխա, քանի որ այդ թվով երեխա է սովորում գյուղական էնտուզիաստի կողմից 2010 թվականին հիմնված գեղանկարչության դպրոցում: Այսօր Ոսկեվանի Մշակույթի տանը տեղակայված այդ դպրոցի 5 շրջանավարտ արդեն դեկորատիվ-կիրառական արվեստ և գեղանկարչություն է ուսումնասիրում համալսարաններում: Այս տարի ևս 4 հոգու դպրոցը կուղարկի բուհեր: Արթուրի ամենակրտսեր աշակերտը սովորում է 4-րդ դասարանում, իսկ ամենաավագն այս տարի կավարտի դպրոցը: Ինստիտուտ ընդունվելուց հետո նախկին սաները, վերադառալով տուն, ուսուցչի և նոր աշակերտների հետ շփվելու համար պարբերաբար գալիս են դպրոց:

 

«Ինձ մոտ գեղանկարչության նկատմամբ սերը տեսլականի վերածվեց 2002-ին, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի համապատասխան ֆակուլտետ: Քարերի հետ աշխատելն սկսեցի բանակում, ժամկետային ծառայության տարիներին: Իսկ մեր գյուղում դպրոց հիմնելու գաղափարը ծագեց տուն վերադառնալուց մի երկու ամիս հետո»,-պատմում է Արթուրը:

 

Դպրոցի ստեղծումը և արվեստանոցի անհրաժեշտ արքավորումների ձեռքբերումը տևեց կես տարի: Նորաթուխ ուսուցչի համար անսպասելի և արագ ձևավորվեց աշակերտների խումբը: Առաջին օրը Ոսկեվանից և հարևան Բաղանիսից եկավ 40 երեխա: Բնական է, որ մի մասը զտվեց, իսկ ամենից ընդունակները, որոնց թիվն ավելի մեծ էր, մնացին: Հետո, ուսուցման ընթացքում, Արթուրը հասկացավ, թե ինչքան շատ են օժտված երեխաները Ոսկեվանում: Դրանից հետո նա որոշեց անել ամեն ինչ, որպեսզի իր ուժերի սահմաններում կարողանա զարգացնել նրանց ընդունակությունները:

 

Ամռանն Արթուրը երեխաներին տանում է պլենեռների: Ոսկեվանցիները, հիմնականում, մեկ ամսով մեկնում են սարերը, Կողբի գեղանկարչության դպրոցի հետ միասին: «Դա շատ մեծ օժանդակություն է երեխաների զարգացման գործին: Մի բան է սենյակային պայմաններում նկարելը, այլ բան է՝ ազատության մեջ, մեր գեղատեսիլ սարերում նկարելը: Փառք Աստծո, բնությունից զուրկ չենք»,-ասում է երիտասարդ ուսուցիչը:

 

Արթուրի սկզբնական նպատակը, որը նրան մղեց գեղանկարչության դպրոցի բացմանը, գյուղի երեխաների համար արժանի զբաղմունք գտնելն էր, քանի որ գյուղերում, հատկապես սահմանամերձ գյուղերում, ազատ ժամերին երեխաները, գործնականում, գրեթե զբաղմունք չեն ունենում: «Որքան էլ խոսում ենք, որ արդեն սովորել ենք գնդակոծություններին, այնուամենայնիվ, երեխաների վրա գնդակների ներքո կյանքը ոչ այնքան դրականորեն է անդրադառնում: Սահմանի վրա տեղի ունեցած յուրաքանչյուր սպանութուն, յուրաքանչյուր դիվերսիա, անասնունների յուրաքանչյուր գողություն, առաջին հերթին բացասականորեն են անդրադառնում երեխաների հոգեկանի վրա: Ես այդ ամենին շատ լավ տեղյակ եմ»,-գլուխը տատանում է գյուղական ուսուցիչը:

 

Նշելով սարերում գտնվող գյուղի կտրվածությունը, Արթուրն ասում է, որ երեխաները չեն տեսնում այն ամենը, ինչը տեսնում են նրանց քաղաքացի տարեկիցները: Գյուղական ուսուցիչն իր աշխատանքով ձգտում է ուժերի սահմաններում ընդլայնել նրանց աշխարհայացքը, որպեսզի հետագայում նրանք ստանան ինքնուրույն զարգանալու և մասնագիտություն ընտրելու հնարավորություն: «Եթե, Աստված չանի, պատերազմ սկսվի, ապա դրան առաջին հերթին պատրաստ պետք է լինի աճող սերունդը, ընդ որում, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես: Իսկ դրա համար երեխաները պետք է ունենան հստակ նպատակ, իմանան, թե հանուն ինչի են ապրում և ինչի են ձգտում իրենց կյանքում»,-համոզված է Արթուրը:

 

Երիտասարդը նշում է, որ պատերազմը և մշտական գնդակոծումներն իրեն խթանեցին ստեղծագործելուն, չնայած, որ ինքը նկարել ձգտել է մանկուց: «Գնդակոծությունների տակ մեծացած մեր սրունդը ոչնչից չի վախենում, մենք սովո ենք դրան: Գլխավորը, որպեսզի ներկայիս սերունդն էլ մեծանա համապատասխան տրամադրությամբ, կյանքի նկատմամբ մոտիվացիայով, դժվարությունների նկատամբ վախի բացակայությամբ: Ընդ որում, դիտելով փողոցում խաղալիք ատրճանակներով վազվզող փոքրիկներին, հասկանում ես, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է»,-ծիծաղում է գյուղական ուսուցիչը:

 

Արթուրն զբաղվում է քանդակագործությամբ, հուշարձաններ է տաշում, նաև խաչքարեր: Տավուշի մարզում մի քանի տասնյակի են հասնում այն հուշարձանները, որոնց «դիպել» է նրա ձեռքը: Բայց իր հիմնական կոչումը երիտասարդ ուսուցիչը տեսնում է երեխաների հետ աշխատելու մեջ և համոզված է, որ սկսած գործը պետք է անպայման հասցնել ավարտին: Իր գործն Արթուրը կատարում է հասարակական հիմունքներով, բայց հույսը չի կորցնում, որ ինչ-որ ժամանակ դպրոցը կստանա պետական աջակցություն:

 

«Անձամբ ինձ ոչինչ հարկավոր չէ, թող միայն լինի դպրոցի ու նրա ներուժի զարգացման   գումար: Դպրոցի ստեղծմանն ուղղված բոլոր ծախսերը ես, գործնականում, կատարել եմ ինքնուրույն: Իհարկե, մեզ օգնում են լավ մարդիկ, թե ֆիզիկապես, և թե ֆինանսապես: Շատ օգնեց Կողբի Գեղանկարչության դպրոցը»,-պատմում է նա: Արթուրն առայժմ միայնակ է դասավանդում, բայց հույս ոնի, որ շատ շուտով կհաջողվի դպրոցը պաշտոնապես գրանցել, և, գոնե ժամանակավորապես, ներգրավել փորձառու դասատուների: «Մենք ընկերներով աշխատում ենք այդ ուղղությամբ: Նախատեսում ենք   քանդակագործության դասավանդման բացումը: Կան որոշակի պրոբլեմներ, կապված տարածքի հետ, բաց շուտով կլուծենք»,-համոզբված է նա:

 

«Եթե մեզ օգնեն, լավ կլինի, եթե չօգնեն - էլի լավ կլինի: Պետության աջակցությունն, առաջին հերթին, անհրաժեշտ է մասնագետներ ներգրավելու համար, որոնք կդասավանդեն երեխաներին: Նրանց պետք է վճարվի, իսկ իմ գրպանն այդ հնարավորությունը չունի: Դպրոցի գրանցումը և ոչ մեծ ֆինանսավորումն էապես կբարձրացնի մեր հնարավորությունները, և կաևորը – արդյունքը: Երեխաները գիտեն իրենց անելիքը, նրանք արդեն ինքնուրույն են, ինչը լավատեսություն է ներշնչում»,-եզրափակում է զրույցը պատանի և ժպտադեմ աշակերտներով շրջապատված գյուղական ուսուցիչը:

 

Ծանոթություն. Նյութը պատրաստվել է International Alertի աջակցությամբ EPNK «Չլսված ձայներ» նախագհծի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Բովանդակությունը հանդիսանում է լրագրողների պարտավորությունը և անպայման չէ, որ արտացոլի կազմակերպության, International Alertի, ЕPNKի և մեր դոնորների տեսակետները:    

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արդարադատության փոխնախարարը հայ ռազմագերիների հարցը բարձրացրել է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանումԱրդարադատության փոխնախարարը հայ ռազմագերիների հարցը բարձրացրել է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանում
Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվումԱզգային ժողովի արտահերթ նիստ է գումարվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներըՀայաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները
Կառավարությունը հաստատել է 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետներըԿառավարությունը հաստատել է 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետները
Զախարովա. Մոսկվան պատրանքներ չունի Հարավային Կովկասում Փարիզի բարի մտադրությունների վերաբերյալԶախարովա. Մոսկվան պատրանքներ չունի Հարավային Կովկասում Փարիզի բարի մտադրությունների վերաբերյալ
Կառավարությունը բաշխել է քաղաքական կուսակցությունների աջակցության համար հատկացվող գումարներըԿառավարությունը բաշխել է քաղաքական կուսակցությունների աջակցության համար հատկացվող գումարները
Փաշինյանը կարծում է, որ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցելՓաշինյանը կարծում է, որ մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել
Քաղաքագետ. Հայաստանում շուրջ 180 բլոգեր տարեկան 20 մլն դոլար է ստացել USAID-իցՔաղաքագետ. Հայաստանում շուրջ 180 բլոգեր տարեկան 20 մլն դոլար է ստացել USAID-ից
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկովԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար5 տարում 220 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակըԹվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի համար. ՓաշինյանՂարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի համար. Փաշինյան
Գրիգորյանն ու Լեւենը Բրյուսելում քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներըԳրիգորյանն ու Լեւենը Բրյուսելում քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները
Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերինԵվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին
Թբիլիսիում ներկայացվել են Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման մանրամասներըԹբիլիսիում ներկայացվել են Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման մանրամասները
Որոշվել է Որոշվել է "Ոսկե ծիրան" 22-րդ կինոփառատոնի անցկացման օրը
ԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրովԱրարատԲանկ-ն ու FMO-ն ընդլայնում են համագործակցությունը 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրով
Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-իԱրդշինբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում՝ ըստ Global Banking & Finance Review-ի
Ֆրանսիացի պատգամավորը հանդիպել է Արցախի նախագահի հետՖրանսիացի պատգամավորը հանդիպել է Արցախի նախագահի հետ
Հայաստանի նախկին արտգործնախարար. Գործող իշխանության դատարկաբան հռետորաբանությունը, ուռճացված խիզախության ցուցադրությունները վախի եւ մոտալուտ հատուցման ժամի գիտակցման  դրսևորումներ ենՀայաստանի նախկին արտգործնախարար. Գործող իշխանության դատարկաբան հռետորաբանությունը, ուռճացված խիզախության ցուցադրությունները վախի եւ մոտալուտ հատուցման ժամի գիտակցման  դրսևորումներ են
Իշխանությունների կողմից «արցախցիներ և հայաստանցիներ» հակադրության շեշտադրումը միտումնավոր վարքագիծ է՝ ուղղված ազգային միասնության խաթարմանը. Դավիթ ԱնանյանԻշխանությունների կողմից «արցախցիներ և հայաստանցիներ» հակադրության շեշտադրումը միտումնավոր վարքագիծ է՝ ուղղված ազգային միասնության խաթարմանը. Դավիթ Անանյան
Սուդանում իսլամականներն ավերել են հայկական եկեղեցինՍուդանում իսլամականներն ավերել են հայկական եկեղեցին
Արցախի պահպանության կոմիտեն՝ Փաշինյանին. Մերժելով Ղարաբաղյան շարժումը՝ դուք մերժում եք մեր համահայկական միասնական պայքարըԱրցախի պահպանության կոմիտեն՝ Փաշինյանին. Մերժելով Ղարաբաղյան շարժումը՝ դուք մերժում եք մեր համահայկական միասնական պայքարը
"Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության" համերգի հասույթն ուղղվելու է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը
Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման գործում, կարծում է ՄիրզոյանըԹուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման գործում, կարծում է Միրզոյանը
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գործն ուղարկվել է դատարանԵրևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գործն ուղարկվել է դատարան
Կյանքից հեռացել են Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և դենդրոպարկի տնօրեն Վիտալի ԼեոնովիչըԿյանքից հեռացել են Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը և դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը
ՀՀ ԶՈՒ զինծառայողների ատեստավորման արդյունքները չեն կարող տագնապ չհարուցել. պատգամավորՀՀ ԶՈՒ զինծառայողների ատեստավորման արդյունքները չեն կարող տագնապ չհարուցել. պատգամավոր
System of a Down ռոք խմբի բաս կիթառահարը մահ է մաղթել Նիկոլ Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու փորձերի համարSystem of a Down ռոք խմբի բաս կիթառահարը մահ է մաղթել Նիկոլ Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության փաստը մոռացության մատնելու փորձերի համար
ՀՀ ՍԴ-ը Սահմանադրության պահանջներին համապատասխանող է ճանաչել ՀՀ ՍԴ-ը Սահմանադրության պահանջներին համապատասխանող է ճանաչել "Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին" օրենքի դրույթները
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ փոխնախարարները բանակցություններ կանցկացնեն ԹբիլիսիումՀայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ փոխնախարարները բանակցություններ կանցկացնեն Թբիլիսիում
Կոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը սկսել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Լոս Անջելեսի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու առաջարկինԼոս Անջելեսի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու առաջարկին
Երևանը պատրաստ է ապաշրջափակել հաղորդակցությունները՝ չսպասելով խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Արարատ ՄիրզոյանԵրևանը պատրաստ է ապաշրջափակել հաղորդակցությունները՝ չսպասելով խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Արարատ Միրզոյան
Փաշինյան. Ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխանՓաշինյան. Ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
ԱԺ պատգամավորները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են մարդկանց թրաֆիքինգին առնչվող իրավիճակըԱԺ պատգամավորները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են մարդկանց թրաֆիքինգին առնչվող իրավիճակը
Հայաստանի ԱԽ քարտուղարը և ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող իրավիճակըՀայաստանի ԱԽ քարտուղարը և ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող իրավիճակը
Փոխվարչապետ. Ուսումնասիրություններ են տարվում Հայաստանի հյուսիսում գետերի վարարումների դեպքում հնարավոր ռիսկերի բացահայտման ուղղությամբՓոխվարչապետ. Ուսումնասիրություններ են տարվում Հայաստանի հյուսիսում գետերի վարարումների դեպքում հնարավոր ռիսկերի բացահայտման ուղղությամբ
Հիպեր. ԵՄ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում ստորագրել խաղաղության համաձայնագիրըՀիպեր. ԵՄ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում ստորագրել խաղաղության համաձայնագիրը
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինՀայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
Սլովենիան աջակցել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանին օգնության վերջնական առաջարկին. Տանյա ՖայոնՍլովենիան աջակցել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանին օգնության վերջնական առաջարկին. Տանյա Ֆայոն
Մամիջանյան. Փաշինյանն ուզում է պատմության մեջ մտնել որպես Չորրորդ հանրապետության հիմնադիր, բայց նա արդեն պատմության մեջ մտել է որպես դավաճանՄամիջանյան. Փաշինյանն ուզում է պատմության մեջ մտնել որպես Չորրորդ հանրապետության հիմնադիր, բայց նա արդեն պատմության մեջ մտել է որպես դավաճան
Սլովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍլովենիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվելIDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
Երկարատև ընդմիջումից հետո վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունըԵրկարատև ընդմիջումից հետո վերաբացվել է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունը
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանըԱրմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը
Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Հայաստանի անկախության հռչակագրինՓաշինյանի համոզմամբ՝ ՀՀ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի հղում Հայաստանի անկախության հռչակագրին
Փաշինյանը՝ Գյումրիի ընտրությունների մասին. կառավարության աշխատանքը նախատեսում է նաև փոխգործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետՓաշինյանը՝ Գյումրիի ընտրությունների մասին. կառավարության աշխատանքը նախատեսում է նաև փոխգործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ
Փաշինյանը պատասխանել է ԵԱՀԿ ՄԽ լուծարման եւ ՀՀ սահմանադրության նախաբանի առնչությամբ Բաքվի մտահոգությանըՓաշինյանը պատասխանել է ԵԱՀԿ ՄԽ լուծարման եւ ՀՀ սահմանադրության նախաբանի առնչությամբ Բաքվի մտահոգությանը
Ապրիլի 18-19-ը Երևանում կանցկացվեն Ղազախստանի Հանրապետության մշակույթի օրերը Հայաստանի ՀանրապետությունումԱպրիլի 18-19-ը Երևանում կանցկացվեն Ղազախստանի Հանրապետության մշակույթի օրերը Հայաստանի Հանրապետությունում
Արդարադատության փոխնախարարը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացըԱրդարադատության փոխնախարարը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը
ՀՀ ՆԳՆ-ը մտադիր է անցկացնել տեսահսկման տեսախցիկների մատակարարի ընտրության նոր մրցույթ. նախարարՀՀ ՆԳՆ-ը մտադիր է անցկացնել տեսահսկման տեսախցիկների մատակարարի ընտրության նոր մրցույթ. նախարար
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՆԳՆ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրՆիկոլ Փաշինյանն այցելել է ՆԳՆ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներինԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Արցախի խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանրապետության սահմանադրությունումԱրցախի խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանրապետության սահմանադրությունում
Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՎարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման
Փորձագետ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասումՓորձագետ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում