Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեում հաղորդում է ստացվել ՌԴ քաղաքացու մահվան մասին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը' ի պատասխան իր աշխատավայրում ՀՀ-ում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովին մահացած հայտնաբերելու մասին ԶԼՄ-ների լուրերը մեկնաբանելու խնդրանքին:
Ինչպես հաղորդել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղարը, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Նա հավելել է, որ նոր Քրեական օրենսգրքի համաձայն, մահվան բոլոր նման դեպքերում քրեական վարույթ է նախաձեռնվում հենց այդ հոդվածի հատկանիշներով, ինչը ամենևին չի նշանակում, որ հիմնական վարկածը սպանությունն է:
"Դիակի արտաքին զննություն է կատարվել. բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ գործ ունենք հանկարծակի մահվան հետ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դրա արդյունքներից պարզ կլինեն մահվան պատճառներն ու հանգամանքները", - նշել է Աբրահամյանը։
Ավելի վաղ քրեական քրոնիկոնում տեղեկություններ էին հայտնվել այն մաիսն, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 09.40-ի սահմաններում, աշխատավայրում հայտնաբերվել է 37-ամյա Վյաչեսլավ Պոնոմարյովի դին: