Արմինֆո.Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցին ընդառաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեսպան Անդրիուս Պուլոկասին:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, դեսպանը նշել է, որ այցը նշանակալի է և ժամանակին` ցույց տալու Լիտվայի աջակցությունը Հայաստանի համար մարտահրավերներով լի շրջանում:
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել հայ-լիտվական քաղաքական երկխոսության և առկա համագործակցության մակարդակը:
Նախարարը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժածների բուժման ընթացքը, բռնի տեղահանված անձանց պատշաճ բուժօգնության տրամադրումը:
Քննարկվել են առողջապահության ոլորտում Հայաստան-Լիտվա երկկողմ, ինչպես նաև` ՀՀ-ԵՄ շրջանակում միջնաժամկետ և երկարաժամկետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: