Արմինֆո. Հայաստանի քաղաքացիների տեղափոխող առաջին ինքնաթիռը այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Թել Ավիվից մեկնել է Երևան։ Այդ մասին հաղորդում է Իսրայելում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
"Թել Ավիվ-Երևան չվերթի հարցաթերթիկը լրացրած և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից զանգ ստացած անձանց հիշեցնում ենք, որ նրանք պետք է հոկտեմբերի 16-ի առավոտյան ժամը 8:00 - ին լինեն "Բեն Գուրիոն" օդանավակայանում (տերմինալ 3, Ա գոտի, 12-15 կանգառներ)",- հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հաղորդել են Իսրայելում ՀՀ դեսպանությունից:
Ավելի վաղ ՀՀ դեսպանությունում հայտարարել էին Գազայի հատվածի շուրջ իրավիճակի սրման ֆոնին Հայաստանի քաղաքացիների և էթնիկ հայերի դուրս բերումը կազմակերպելու պատրաստակամության մասին: